Ձեռագործ խաղալիք «Բեզոարյան այծ»

AMD3,500.00

Սահմանափակ քանակով արտադրություն Goris Crochet-ի կողմից

Goris Crochet-ն Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի սոցիալական ծրագրերից մեկն է, որն ապահովում է աշխատատեղեր տարածքում ապրող գործազուրկ կանանց համար: WWF-ի հետ միասին Goris Crochet-ն մշակել է հայկական մուֆլոն և բեզոարյան այծ խաղալիքներ՝ «Հայաստանում ընձառյուծի պահպանության» ծրագրի շրջանակներում: Երկու կենդանիներն էլ գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում (2010):

Բոլոր ապրանքները պատրաստված են 100% բնական նյութերից և անվտանգ են երեխաների համար:

Ընտրելով այս խաղալիքները՝ դուք կնպաստեք պահպանվող տարածքներին հարակից համայնքների զարգացմանը: WWF Հայաստանն իրականացրել է մի շարք ծրագրեր՝ ուղղված այլընտրանքային եկամտի ստեղծմանը բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքներում, որպեսզի նվազի նրանց կողմից ճնշումը բնական ռեսուրսների վրա:

Կատեգորիա:

Նկարագիր

Դուք կարող եք ստանալ ձեր կողմից գնված ապրանքը WWF Հայաստանի գրասենյակից՝ Պռոշյան 11/1, Երևան 0019, Հայաստան հասցեով:

Հեռախոսահամար՝ +374 10 54 61 56 (նրք. 15)

Առաքում

Առաքման համար անհրաժեշտ է ուղարկել նամակ office_am@wwfcaucasus.org էլ. փոստին: Ծախսերը և առաքման ժամկետը կախված են առաքման վայրից: Առաքումը Հայաստանում սովորաբար տևում է մի քանի օր: Միջազգային առաքումը կարող է տևել մինչև 2 ամիս՝ կախված առաքման վայրից:

Հայփոստի (Հայաստանի փոստային ծառայություն) առաքման սակագները ստուգելու համար` կարող եք այցելել https://haypost.am/am/1371742183: WWF Հայաստանից բոլոր առաքումները կատարվում են Հայփոստի միջոցով:

Մեկնաբանություններ

There are no reviews yet.

Be the first to review “Ձեռագործ խաղալիք «Բեզոարյան այծ»”

Your email address will not be published.

Menu