«Ընձառյուծի ժայռապատկեր» արծաթե վզնոց

AMD3,000.00

Հեղինակ՝ Ռոբերտ Մանուկյան

Ընձառյուծի ժայռապատկերը գտնվել է Ուխտասար լեռան վրա (Սյունիքի մարզ): Անժխտելի փաստ է, որ այս կենդանին բնակվում է Հայաստանում դեռևս անհայտ ժամանակներից (ոմանք պնդում են, որ պալեոլիթից (մ.թ.ա. 2000)):

Վզնոցը հավասարապես գեղեցիկ է նայվում ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ պարանոցին: Ընտրեք այս վզնոցը, զգացեք կապը հնագույն քաղաքակրթությունների հետ և աջակցեք «Հայաստանում կովկասյան ընձառյուծի պահպանության» ծրագրին:

2002 թվականից սկսած WWF-ը շարունակաբար աշխատում է Հայաստանում կովկասյան ընձառյուծի և նրա որսատեսակների պահպանման ուղղությամբ (բեզոարյան այծ, հայկական մուֆլոն և այլն): Տեսակը ներառված է Հայաստանի Կարմիր գրքում (2010)՝ որպես «Կրիտիկական վիճակում գտնվող» (CR):

Կատեգորիա:

Նկարագիր

Դուք կարող եք ստանալ ձեր կողմից գնված ապրանքը WWF Հայաստանի գրասենյակից՝ Պռոշյան 11/1, Երևան 0019, Հայաստան հասցեով:

Հեռախոսահամար՝ +374 10 54 61 56 (նրք. 15)

Առաքում

Առաքման համար անհրաժեշտ է ուղարկել նամակ shop@wwf.am էլ. փոստին: Ծախսերը և առաքման ժամկետը կախված են առաքման վայրից: Առաքումը Հայաստանում սովորաբար տևում է մի քանի օր: Միջազգային առաքումը կարող է տևել մինչև 2 ամիս՝ կախված առաքման վայրից:

Հայփոստի (Հայաստանի փոստային ծառայություն) առաքման սակագները ստուգելու համար` կարող եք այցելել https://haypost.am/am/1371742183: WWF Հայաստանից բոլոր առաքումները կատարվում են Հայփոստի միջոցով:

Մեկնաբանություններ

There are no reviews yet.

Be the first to review “«Ընձառյուծի ժայռապատկեր» արծաթե վզնոց”

Your email address will not be published.

Menu