Վճարում

Ներկա պահին մենք ընդունում ենք վճարումներ հետևյալ վճարման համակարգերով (դուք հնարավորություն կունենաք ընտրելու վճարման եղանակը՝ պատվերը կատարելիս)՝

  • կանխիկ՝ տեղում ստանալու դեպքում
  • վճարային քարտ (Visa, Mastercard, American Express)
  • PayPal
Ինչպե՞ս եմ ես կատարելու գնում
Պատվեր կատարելու համար արդյոք անհրաժե՞շտ է բացել հաշիվ
Ինչպե՞ս եմ ես կատարելու գնում

Գնում կատարելու համար պարզապես ընտրեք այն իրը/իրերը, որոնք կցանկանաք պատվիրել: Ավելացրեք դրանք ձեր գնումների զամբյուղում: Այնուհետև կարող եք անցնել վճարումը ձևակերպելու գործընթացին և կատարել առցանց վճարում՝ օգտագործելով ձեր վճարային քարտը (Visa, Mastercard և American Express) կամ PayPal հաշիվը: Ձեր պատվերը հաջողությամբ տեղադրելուն պես, դուք կստանաք ավտոմատ հաստատում ձեր էլեկտրոնային փոստին:

Պատվեր կատարելու համար արդյոք անհրաժե՞շտ է բացել հաշիվ

Պատվեր կատարելու համար ձեզ հարկավոր չէ հաշիվ բացել, բայց հաշիվ ունենալը հնարավորություն է տալիս պահպանել ձեր անձնական տվյալները և դիտել կատարված պատվերները: Խնդրում ենք հաշվի առնել, որ ձեր հաշիվը չի պահպանելու որևէ վճարային տեղեկատվություն: Դուք կարող եք ստեղծել հաշիվ` սեղմելով այստեղ կամ պատվերը կատարելիս:

Առաքում

Դուք կարող եք ստանալ ձեր կողմից գնված ապրանքը WWF Հայաստանի գրասենյակից: Հասցե՝ Պռոշյան 11/1, Երևան 0019, Հայաստան հասցեով, հեռախոսահամար՝ +374 10 54 61 56 (նրք. 15)։

Առաքում

Առաքման համար անհրաժեշտ է ուղարկել նամակ shop@wwf.am էլ. փոստին: Ծախսերը և առաքման ժամկետը կախված են առաքման վայրից: Առաքումը Հայաստանում սովորաբար տևում է մի քանի օր: Միջազգային առաքումը կարող է տևել մինչև 2 ամիս՝ կախված առաքման վայրից:

Հայփոստի (Հայաստանի փոստային ծառայություն) առաքման սակագները ստուգելու համար` կարող եք այցելել https://haypost.am/am/1371742183: WWF Հայաստանից բոլոր առաքումները կատարվում են Հայփոստի միջոցով:

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁ

Դուք կարող եք վերադարձնել կամ փոխարինել գնված ապրանքը՝
• Հայաստանում՝ առաքման օրվանից հետո 14 օրվա ընթացքում,
• միջազգային առաքման դեպքում՝ առաքման ամսաթվից հետո 60 օրվա ընթացքում:
Վերադարձնելու կամ փոխարինելու դեպքում անհրաժեշտ է այդ մասին մեզ ծանուցել էլ. փոստով՝ shop@wwf.am էլեկտրոնային հասցեով`կից լուսանկարներով և առկա խնդրի հստակ նկարագրությամբ:

Փոխհատուցում. մենք կվերադարձնենք ապրանքի համար վճարված գումարը, եթե վստահ լինենք, որ ապրանքի հետ կապված խնդիր կա և այն ստանանք հետ: 10 օրվա ընթացքում (բացառությամբ հանգստյան օրերի և արձակուրդների) փոխհատուցումները վերադարձվում են այն եղանակով, որով կատարվել է ձեր կողմից վճարումը:
Փոխարինում. մենք կապահովենք ապրանքի փոխարինումը, եթե վստահ լինենք, որ ապրանքի հետ կապված խնդիր կա և այն ստանանք հետ (եթե տվյալ ապրանքն առկա լինի պահեստում):

Menu