Բնության համաշխարհային հիմնադրամը երկար տարիներ զբաղվում է բնության պահպանությամբ։ Աշխատելով ավելի քան 100 երկրներում, ունենալով աջակիցներ ամբողջ աշխարհից՝ WWF-ն աշխարհի առաջատար բնապահպանական կազմակերպություններից մեկն է:
WWF-ն սկսել է աշխատել Հայաստանում 2002 թ-ից, իսկ 2006 թ-ի նոյեմբերից «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը» (WWF Հայաստան) պաշտոնապես գրանցվել է Հայաստանում որպես WWF Միջազգայինի մասնաճյուղ՝ WWF Կովկասյան ծրագրային գրասենյակի մի մաս:
2002թ-ից սկսած WWF Հայաստանը շարունակական աշխատել է ընձառյուծի և նրա որսատեսակների (բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, այծյամ, վայրի խոզ և այլ կենդանիներ) կենսակերպի բարելավման ուղղությամբ։ Պահպանվող տարածքներին ցուցաբերվել է տեխնիկական աջակցություն, ընձառյուծի ապրելավայրերում ստեղծվել են նոր պահպանվող տարածքներ, հզորացվել է «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը», իրականացվել են համայնքների զարգացման ծրագրեր և իրազեկման բարձրացման միջոցառումներ:
WWF Հայաստանն իր գործընկեր կազմակերպությունների հետ միասին իրագործել է անտառների վերականգնման ծրագրեր՝ ծածկելով մոտ 850 հեկտար տարածք անտառով։
WWF Հայաստանը բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից ավելի քան 32 համայնքում իրականացրել է այլընտրանքային եկամուտ ապահովող ծրագրեր, որպեսզի նվազեցնի նրանց կողմից բնական ռեսուրսների վրա ճնշումը։ Արդյունքում այս համայնքները հնարավորություն են ստացել օգտվել խմելու ջրից, փողոցային լուսավորությունից, գյուղատնտեսական տեխնիկայից, նոր տնկված այգիներից և այլն։
WWF Հայաստանն իրականացնում է «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը «Դիլիջան» ազգային պարկում: Այդ նպատակով ազգային պարկ են տեղափոխվել կենդանատեսակի մի խումբ բազմացող զույգեր: Տեսակը ներառված է Հայաստանի Կարմիր գրքում (2010)՝ որպես «Կրիտիկական վիճակում գտնվող» (CR):
Մեր ապրանքների մասին
Մենք ձգտում ենք ներկայացնել շատ բարձր որակի արտադրանք: Մենք փորձում ենք մեր ապրանքների մեջ հոգի դնել՝ ցանկանալով ձեզ փոխանցել մեր սրտերի ջերմությունը: